Ռուսաստանի եվ Ուկրաինայի միջեվ նոր գերիների փոխանակում է տեղի ունեցել

ՌԴ-ն ուկրաինական գերությունից վերադարձրել է 150 զինծառայողի, ինչի դիմաց Ուկրաինայի զինված ուժերից 150 ռազմագերի է տեղափոխվել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գերությունից վերադարձած ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում և օգնություն են ստանում, փոխանցել են ՌԴ ՊՆ-ից։

ԱՄԷ-ն միջնորդական ջանքեր է գործադրել գերությունից ռուս զինծառայողների վերադարձի ժամանակ, հավելում են գերատեսչությունից։

You may also like...