Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Հայաստանում դիկտատուրա չկա։
Այս մասին նա ասել է Կառավարության նիստիօց հետո լրագրողների հետ զրույցում:
«Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա, ընդհակառակը, շատերը մեզ փորձում են ուղղորդել դիկտատուրայի դաշտ։
Երբեմն այդ սադրանքները, որ արվում են, նրա համար են, որ մի բան տեղի ունենա ու ասեն՝ «ա՜յ, տեսեք»։
Մենք շարունակելու ենք այնպես, ինչպես որ շարունակելու ենք»,- ասել է Պապոյանը:
Ըստ նախարարի՝ վերջում հաղթում է նա, ով մնում է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ։
