Հրապարակվել են կադրեր Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա զինված հարձակումից (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է տարածվել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ տեղի ունեցած զինված հարձակումից։

Հիշեցնենք, որ երեկ զինված հարձակման հետևանքով կրակահերթ է իրականացվել Մերձավանի ղեկավարի տան ուղղությամբ, որի հետևանքով սպանվել է վերջինիս հորաքրոջ որդին, իսկ ընկերը՝ վիրավորվել:

ԶԼՄ-ների հաղորդմամբ Մհեր Ախտոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։

Նշենք, որ Մերձավանի գյուղապետի տան ուղղությամբ կրակոցների դեպքով քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի, նրանցից 3-ը ձերբակալված է։

Տեսանյութը՝ Radar Armenia տելեգրամյան ալիքի:

You may also like...