Ընդդիմությանը երբեմն հաջողվում է լավ բաներն անգամ ներկայացնել որպես վատ. Պապոյան
«Պետք է ընդունեմ, որ ընդդիմությանը երբեմն հաջողվում է լավ բաներն անգամ այնպես ներկայացնել, որ ժողովուրդն ընկալում է որպես վատ բան»:
Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է էկոնոմիկայի նախարար, ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ կա տեղեկատվության ու հաղորդակցության խնդիր:
«Օրինակ, հայտարարագրման աղմուկի արդյունքում արդեն իսկ 4000-ից ավել մարդ հայտարարագիր է ներկայացրել։
Համարյա այդքանն էլ 100.000-ական դրամ գումար է ետ ստացել։
Սա հարցուպատասխանի արդյունքն է: Պիտի ընդունեմ՝ մեզ չէր հաջողվել ժողովրդին հասցնել այն, որ եթե հայտարարագիրը ներկայացնում են և որևէ թաքցնելու բան չունեն, դա դրական բան է»,- նշել է նախարարը։
