Պարեկային ծառայությունը քաղաքացիներին կսպասարկի նորակառույց եվ տեխնիկապես վերազինված համալիրում

ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայությունը այսուհետ կգործի նորակառույց վարչական համալիրում՝ ավելի ժամանակակից և հարմարավետ պայմաններով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը։

Նշվում է, որ ՆԳՆ պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրը գտնվում է Երևանի Խորենացի 158 հասցեում։

ՀՀ ՆԳՆ-ն կարևորում է հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացումը և քաղաքացիների համար առավել հարմարավետ ու ժամանակակից պայմանների ապահովումը։

Նոր վարչական համալիրը տեխնիկապես վերազինված է և ապահովված քաղաքացիների սպասարկման համար անհրաժեշտ բոլոր հնարավորություններով։

You may also like...