Պապոյանը եվ Նիդերլանդների դեսպանը «Սպայկա»-ում ծանոթացել են ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 7-ին Արարատի մարզում այցելել է «Սպայկա» ընկերություն՝ ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը ծանոթանալու նպատակով։

Ինչպես հայտնել են նախարարությունից, այցին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։

475997680_1049204220582294_2798842550074492193_n.jpg (101 KB)475998296_1049204280582288_8228982391653205448_n.jpg (192 KB)

Ջերմատնային տնտեսության տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 67 հա, արտադրանքն արտահանվում է միջազգային շուկա, արտադրության ծավալները տարեց տարի ավելանում են․ եթե 2023 թվականին այստեղ կարողանում էին աճեցնել 9 մլն հատ կակաչ, ապա 2024 թվականին արտադրական ծավալներն աճել են՝ հասնելով 17 մլն հատի։

476939841_1049203957248987_4302170899892267644_n.jpg (155 KB)475997837_1049204083915641_6287350166543844167_n.jpg (142 KB)

Այս տարի արդեն իսկ աճեցվել է 37 մլն հատ կակաչ, որը նույնպես նախատեսվում է ամբողջապես արտահանել։ Ընկերությունն ունի շուրջ 2500 աշխատակից, որից 1500-ը միայն ջերմատան աշխատակիցներն են։

476834195_1049204040582312_8605140165052176724_n.jpg (214 KB)

Բազմացման նպատակով կակաչի սոխուկները ընկերությունը ներկրում է արտերկրից։

476005941_1049204000582316_1817946983637504634_n.jpg (148 KB)476182134_1049204177248965_6656508810965657485_n.jpg (139 KB)

Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը ծանոթացել է ընկերության արտադրական կարողություններին, այցելել է նաև նորաբաց ջերմատուն, որը զբաղեցնում է 12 հա տարածք։

Ջերմատնային տնտեսությունում ներդրված սարքավորումները հիմնականում ներկրվել են Նիդերլանդներից։

476461147_1049204127248970_5757700177156627135_n.jpg (133 KB)

You may also like...