Խուդաթյանը Մանիլայում կայացած համաժողովում ներկայացրել է ՀՀ-ի ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» OGP նախաձեռնության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին։

476407328_949032920747026_1353382514353626794_n.jpg (230 KB)476232771_949033007413684_5706369523639168809_n.jpg (139 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, համաժողովի բացմանը ելույթ է ունեցել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը։

476078005_949032944080357_1623585784881204288_n.jpg (69 KB)

Իր ելույթում նախարար Խուդաթյանը ներկայացրել է «Բաց կառավարման գործընկերության» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը, համայնքներում իրականացվող մասնակցային բյուջետավորման ծրագիրը, Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարին ուղղված միջոցառումները։

476027607_949031790747139_6033697085348072940_n.jpg (53 KB)476172172_949032950747023_5700804894034886990_n.jpg (298 KB)476421401_949033020747016_716721060134061625_n.jpg (244 KB)

You may also like...