Թուրքիան Իրանի հետ սահմանին արդեն 182 կմ երկարությամբ անվտանգային պատ ունի

Թուրքիան շարունակում է Իրանի սահմանին անվտանգային պատի կառուցման աշխատանքները:

Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր:

Գրում է ermenihaber.am-ը:

Ծրագրի շրջանակներում պլանավորված 302 կմ երկարությամբ պատի 182 կմ հատվածն արդեն պատրաստ է:

Պատի կառուցմանը զուգահեռ կատարվելու են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, ինչի շրջանակներում էլ նախատեսված 40կմ ճանապարհի կառուցման տենդերն իրականացվել է, իսկ 2025-ին կկատարվի մյուս 80կմ հատվածինը:

You may also like...