Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Սիրիայի շուրջ զարգացումները

Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքիայի ղեկավարը հավանություն է տվել Սիրիայի դեմ պատժամիջոցները դադարեցնելու Եվրամիության որոշմանը՝ այդ քայլը համարելով արդարացված որոշում։
Նա ընդգծել է ապագայում սահմանափակումների ամբողջական վերացման կարևորությունը և վստահեցրել, որ Թուրքիան կշարունակի օգնություն տրամադրել Սիրիային։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններն ու  տարածաշրջանային խնդիրները։

You may also like...