Դոնի Ռոստովը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանը
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Դոնի Ռոստովում 14 հարկանոց բազմաբնակարան շենքում վնասվել են պատուհաններ և պատուհանների շրջանակ։
Այս մասին Telegram-ում հայտնել է Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
«Տեղում աշխատում են փրկարարական խմբեր, ժամանել են նաև ավտոբուսներ՝ տարհանված բնակիչներին տաքացնելու համար։
Պոլյանիչկոյի անվան թիվ 20 լիցեյը պատրաստվել է մարդկանց համար ժամանակավոր կացարան և սննդի կենտրոն դառնալու համար»,- նշել է Սլյուսարը։
