Ստեփանավանի հրդեհից տուժածներն ապահովվել են սննդով, հագուստով. քննարկվում է կացարանների հարցը (լուսանկարներ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ փետրվարի 8-ի վաղ լուսաբացին հրդեհ էր բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքում: Փայտե շինությունից գրեթե ոչինչ չի մնացել:

Տարհանված բոլոր բնակիչները ներկա պահին գտնվում են հյուրանոցում:

eb58f538-7e55-4d81-ae92-8faf99b22452.jpg (97 KB)d3ff2b06-6817-4c7c-9c56-94791bb938ec.jpg (107 KB)

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ասաց, նրանց արդեն տրամադրվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ:

«Այս պահին քննարկվում է հրդեհի հետևանքով անօթևան դարձած բնակիչներին կացարաններով ապահովելու հարցը, նաև հստակեցվում է նրանց թիվը: Նրանց տրամադրում ենք առաջին անհրաժեշտության պարագաներ»,- ասաց մարզպետը:

5deb1909-a18d-4529-8879-158ad2d0536f.jpg (333 KB)c36c3233-c97d-4295-8439-d58d699b733a.jpg (100 KB)f4cd3d74-2dbf-4c4b-b52b-d1c17dfde227.jpg (203 KB)

Հրդեհի հետևանքով անօթևան դարձած ստեփանավանցիները դեռ կշարունակեն մնալ հյուրանոցում, ովքեր ցանկություն կունենան՝ կտեղափոխվեն հարազատների մոտ՝ ժամանակավոր բնակության: Եթե լինին նմանընտանիքներ, մկիևնույնն է, ըստ մարզպետի, նրանք ևս պարտադիր կստանան իրենց անհրաժեշտաջակցությունը:

647cf00a-56f9-4467-942e-b8800b55918f.jpg (242 KB)1fd1274a-0938-4636-84e3-bee02146cb33.jpg (319 KB)

«Հնարավոր է քննարկենք վարձով բնականաների հարցը: Կառավարությունն ամբողջությամբ կաջակցի փոխհատուցման հարցում»,- ասաց Արամ Ղազարյանը:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

You may also like...