Սլովակիան Եվրոպա է. հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Սլովակիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կառավարության ռուսամետ քաղաքականության դեմ։

Միայն Բրատիսլավայում՝ Ազատության հրապարակում, հավաքվել է 42-45 հազար մարդ։
Ցույցերն անցկացվում են «Սլովակիան Եվրոպա է» և «Հրաժարական, հրաժարական» կարգախոսներով:

Ցուցարարները փողոց են դուրս եկել ոչ միայն մայրաքաղաքում, այլև 40-ից ավել այլ բնակավայրում։

Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյի հրաժարականի նոր պահանջներով համաժողովրդական բողոքի վերջին ալիքի հիմնական պատճառը եղել է 2024 թվականի դեկտեմբերին Ֆիցոյի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

You may also like...