Ովքեր են Մերձավանի աղմկահարույց գործով կալանավորվածները. մանրամասներ (լուսանկարներ)
Ինչպես արդեն հայտնել ենք, Մերձավանում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակներում 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 2-ամսյա կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
.jpg)
Մյուս կալանավորվածը Վոլոդիա Գրիգորյանի մտերիմ 30-ամյա Մարզպետ Գալստյանն է, որը մերձավանում առավել հայտնի է Մարսո անվամբ:

Երրորդ կալանավորվածը 30-ամյա Անդրանիկ Բռուզյանն է:
Մեր տեղեկություններով՝ հայտնի տեսանյութում երևացող՝ ինքնաձիգը ձեռքին երիտասարդը՝ 29-ամյա Արմեն Ղազարյանը, որը Մերձավանում հայտնի է Պզ մականվամբ, դեռևս չի հայտնաբերվել, նա հետախուզման մեջ է:

Վերջինիս մայրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ որդու գտնվելու վայրը չգիտի, նրա մասին տեղեկություն չունի:
Դեպքի առթիվ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155 հոդվածի 1-ին մասով (Սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը), 333 հոդվածով (Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը), 297 հոդվածի 3-րդ մասով (Խուլիգանություն մի խումբ անձանց կողմից, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով):
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին զինված միջադեպ էր եղել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մերձակայքում:
