Որոշել էի ավտոբուսով գնալ կեցավայր, չկարողացա թվային հարթակի միջոցով տոմս գնել. վարչապետն ասել է՝ ինչու (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և պատմել, որ ավտոբուսից օգտվելիս չի կարողացել թվային հարթակի միջոցով տոմս գնել:

«Չկարողացա ու շատ նյարդայնացա, որ պետք է մի քանի անգամ փորձեի:
Իսկ ինչի չեմ կարող ես այդ գործողությունն արագ անել, արագ գնել:
Համոզված եմ, որ կկարողանամ, բայց պատճառը մեկն է՝ ես չունեմ բավարար թվային հմտություններ:
Ես վերջին 30 տարին քիչ բացառությամբ, ամեն օր համակարգչի, ինտերնետի հետ գործ եմ ունեցել, բայց դա չի նշանակում բավարար թվային հմտություն:

Իմ հետևությունն այն է, որ ես պետք է ունենմ բավարար թվային հմտություններ՝ 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար: Եվ սա վերաբերվում է բոլոր քաղաքացիներին»,- ասել է վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...