ՀՀ տարբեր ավտոճանապարհներին արված ասֆալտե ծածկն ուսումնասիրվում է, թերությունների ակտեր են կազմվում

2025 թվականի հունվարից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի աշխատակիցները չափագրումներ են իրականացնում ՀՀ տարբեր ավտոճանապարհներին. ուսումնասիրվում է ճանապարհային ծածկը։
Ըստ հիմնադրամի տարածած հաղորդագրության՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմվում են թերությունների ակտեր, որոնց հիման վրա էլ տարվա ընթացքում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ։
Նշվում է, որ միջին նորոգման աշխատանքների շնորհիվ հնարավոր է քիչ ներդրումներով ապահովել ճանապարհների երկարակեցությունը։

You may also like...