Գնացել է պատերազմ՝ առանց մտածելու. տնտեսվարողների բողոքի ակցիան Քոչարյանի քարոզարշավի է վերածվել
Արդեն մի քանի օր կառավարության մոտ շարունակվող տնտեսվարողների բողոքի ակցիան վերածվել է Ռոբերտ Քոչարյանի գովքի ու քարոզարշավի:
«Մենք ունեցել ենք նախագահներ, օրինակ, ես նայում եմ, որ 2006 թվականին մենք արտագաղթ չենք ունեցել, մենակ Երևանում 98-ից 2008 թվականը արված աշխատանքները 25 րոպեանոց վիդեո է, ցույց է տալիս, թե էդ մարդը ինչ է արել մեր երկրի համար:
Այո, Ռոբերտ Քոչարյանի մասին է խոսքը, Քոչարյանը գնացել է կռվել է մեր երկրի համար առանց մտածելու, որ հետ կգա, գնացել եկել է պատերազմից, նախագահ է դարձել, ես իրան եմ ընտրելու, այո, իրեն եմ ընտրելու»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը:
