Բուքմեյքերական ընկերություններին վերաբերող նախագիծը քննարկվելու է վարչապետի գլխավորությամբ. Սարգսյան (տեսանյութ)
«Իմ կողմից ներկայացված նախագծով սահմանվում է բուքմեյքերական ընկերությունների համար սահմանել ևս 10 տոկոս շրջանառության հայտ, բացի այն հարկերից և տուրքերից, որոնք այժմ գոյություն ունեն»։
«Նախագիծը քննարկվել է Կառավարությունում, նախարարների կոմիտեի նիստում և տրվել է դրական եզրակացություն, դրանից հետո նաև կառավարության նիստում է տրվել դրական եզրակացություն և հավանություն է տրվել նախագծին:
Կառավարության դրական եզրակացությամբ նախագիծը եկել է Ազգային ժողով:Ինչպես նաև տեսաք, որ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և տնտեսական հանձնաժողովը ևս տվեց դրական եզրակացություն, սակայն ինձ վարչապետի աշխատակազմից դիմել են, որպեսզի հարցը ևս մեկ անգամ քննարկվի վարչապետի գլխավորությամբ վաղը չորեքշաբթի օրը:
Այդ իսկ պատճառով նախագիծը այս լիագումար նիստի օրակարգում չի ներառվել , կներառվի հաջորդ քառօրիայում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել գործըներների կողմից ևս մեկ անգամ քննարկել նախագիծը, քանի որ վարչապետը այս օրերին գտնվում է Ֆրանսիայում և հնարավորություն չի եղել ավելի շուտ անել քննարկումը․ «Դրա համար քննարկումը վաղն է, սրանով է պայմանավորված, որ նախագիծը չի ներառվել օրակարգում: Դա իմ որոշումով է նաև եղել, որ նախագիծը այս քառօրիայում չքննարկվի, որպեսզի հնարավորություն լինի վարչապետի գլխավորությամբ ևս մեկ անգամ քննարկելու»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
