ՆԳՆ-ի դահլիճում ՀՀ-ի ուրվագիծ եք դնում, որտեղ Արծվաշենը չկա, ո՞ւր ա․ Գեղամ Մանուկյան

Երեկ աչքովս ընկավ, որ ՆԳՆ–ի կոլեգիայի դահլիճը վերանորոգվել է և ՆԳՆ–ում որոշել են ՀՀ–ի ուրվագիծը կախել պատին։

Ստոպ կադրեր եմ հանել էդ տեսանյութից, որ երեկ տեղադրել են։

Այս մասին ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ցույց տալով համապատասխան կադրերը։

«Մի քանի տասնյակ իրավապահներ նստած են, չեղավ մեկը՝ հարցնի, որ եթե ՀՀ ուրվագիծն եք դնում, բա Արծվաշենն ո՞ւր է»,– հարցրեց նա՝ դիմելով ՆԳՆ պաշտոնյաներին։

You may also like...