Բաքվի «Ռուսական տունը» հայտարարել է գործունեության դադարեցման մասին (տեսանյութ)

Ադրբեջանի մայրաքաղաքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունը դադարեցնում է իր աշխատանքը, արդեն ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ, հաղորդում է ռուսական գործակալության ներկայացուցչությունը Բաքվում, գրում է Ria Novosti-ն։

«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ռուսական տուն ներկայացուցչությունը միջոցներ է ձեռնարկում դադարեցնելու իր գործունեությունը»,- ասվում է ներկայացուցչության սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքվում գտնվող տարածքի սեփականատերը, որը վարձակալում է «Ռուսական տունը», վաճառում է տարածքը և առաջարկում «Ռուսական տունը» մեկուկես ամսվա ընթացքում տեղափոխվել:

Նա նաեւ հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել Մոսկվա՝ կոչ անելով դադարեցնել Բաքվում ռուսական տան գործունեությունը պատշաճ գրանցման բացակայության պատճառով։

 Պրիմակովի խոսքով, Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս կապվել է ադրբեջանական գործակալությունների հետ գրանցման հարցում օգնելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել։

You may also like...