Նախապատրաստվում են Սի Ծինփինի՝ Մոսկվա եվ Վլադիմիր Պուտինի՝ Պեկին այցերը
Մեծ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ նախապատրաստվում են Չինաստանի նախագահ Սի Ծինպինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փոխայցելությունները Մոսկվա և Պեկին։
Խոսքը Մոսկվայում մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձի և սեպտեմբերին Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձի տոնակատարությունների մասին է։
«Այո, նախապատրաստվում են նման շփումներ, պատրաստվում են նման ուղևորություններ: Մենք փոխադարձաբար կարևորում ենք այս ամսաթվերի խորհրդանիշը և՛ այդ կարևոր իրադարձությունների հիշողության, մեր երկրների ներդրման համար նացիստական դրսևորումների դեմ պայքարում, և՛ մեր երկկողմ հարաբերությունների համար։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Չինաստանում Ռուսաստանի դեսպան Իգոր Մորգուլովը, Սի Ծինպինը ընդունել է մայիսի 9-ին Մոսկվայում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին մասնակցելու հրավերը և իր հերթին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրել Չինաստան՝ սեպտեմբերի սկզբին նախատեսված տոնակատարություններին։
