Այս պահին Երեվանի հանրային տրանսպորտում խախտումներ արձանագրող հսկիչներ չկան
«Այս պահին հանրային տրանսպորտում խախտումներ արձանագրող հսկիչներ չկան, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերահսկվելու, որ մարդիկ վճարեն տրանսպորտի ուղեվարձը՝ Հարությունյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ ներկայում աշխատանքներ են տարվում։
«Ներկայում աշխատանքներ տարվում են այդ մասով, առաջիկա քայլերի մասին կհայտարարվի: Այս պահին հսկիչներ չկան, որոնք տուգանքներ են դուրս գրում։
Այո, կան մարդիկ, որ հետևում են աշխատանքին, մարդկանց օգնում են, դրանք հսկիչներ չեն, քաղաքապետարանի հասարակական կարգի ապահովման աշխատողներն են, որոնք զուտ մոնիթորինգ են իրականացնում»,-ասաց Հարությունյանը:
Խոսելով նաև տրանսպորտում ծանրաբեռնված երթևեկելու խնդրի մասին՝ Հարությունյանը նշեց, որ հիմա արդեն նման խնդիրներ չպետք է լինեն․
«Այդ մասով խնդիր կար հունվար ամսվա ընթացքում, հիմա բավականին կարգավորված է, նման խնդիր չպետք է լինի։ Կար խնդիր վարորդների հավաքագրման հետ կապված, քանի որ 171 նոր ավտոբուս էինք մտցրել երթուղիներ, հիմա խնդիրը գրեթե կարգավորված է, և երթուղիներում պակաս շարժակազմ այս պահին մեծ մասամբ չկա»։
