Գյումրու կոմունալ ծառայության աշխատակիցներն այլեվս ձեռքով աղբ չեն տեղափոխի. մոպեդներ են ձեռք բերվել

Գյումրու փողոցների և մայթերի աղբամանների պարունակությունը կոմունալ ծառայության աշխատակիցներն այլևս ձեռքով չեն տեղափոխի:

Համայնքի միջոցներով ձեռք է բերվել եռանիվ էլեկտրական կցորդիչով 4 մոպեդ՝ աշխատանքն առավել քաղաքակիրթ և հեշտ կատարելու համար:

Այս մասին հայտնել են Գյումրու համայնքապետարանից:

Որոշակի փորձարկումներից հետո մոպեդների քանակն, ըստ անհրաժեշտության, կավելանա:

Դրանց փոքր չափը թույլ է տալիս աշխատանքն իրականացնել անգամ նեղ փողոցներում և մայթերի վրա:

You may also like...