Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական սկզբունքները

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այցելել են ՀՀ Կառավարության շենք՝ ճանաչողական այցով:

Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

DSC_0507.jpg (1.63 MB)DSC_1017.jpg (1.60 MB)DSC_1044.jpg (1.76 MB)
Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է այցի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես՝ Հայաստանի կառավարման համակարգին, արտաքին քաղաքականությանը, զբոսաշրջության զարգացման միտումներին, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

DSC_0698.jpg (1.47 MB)DSC_0750.jpg (1.22 MB)

Հյուրերը եղել են Կառավարության նիստերի դահլիճում, խորհրդակցությունների և ընդունելությունների մեծ սրահում, ընդունելությունների փոքր սրահում, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի աշխատասենյակում, Կառավարական 1-ին տան թանգարանում, ծանոթացել Կառավարության շենքի պատմությանը:

DSC_0644.jpg (2.02 MB)

 

You may also like...