ՔՊ-ն մարդկանց պառակտումը եվ  քաոսը դարձրել է իշխանության մնալու երաշխիք. Թաթոյան

ՔՊ վերնախավի համար Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը և իրար նկատմամբ ատելությունը, քաոսը դարձրել են իշխանության մնալու երաշխիք:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Մեր մեջ այս արատավոր երևույթների գլխավոր սերմանողը, տարածողն ու հովանավորը ՔՊ վերնախավն է և ՔՊ-ի քարոզչական մեքենան:

Արցախցիների հետ կապված ԱԺ նախագահի երեկվա խոսքերը դա ևս մեկ անգամ ապացուցեցին:

ՔՊ-ն դրանից է սնվում, ու դա է նրան ուժ տալիս ճիշտ նույն կերպ, ինչ ադրբեջանական իշխանության համար` թշնամանքը հայերի նկատմամբ»,- գրել է նա:

You may also like...