Խախտվել է հիմնարար սկզբունքը՝ ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի․ Ռադայի պատգամավոր

Ուկրաինայում կարգավորման շուրջ քննարկումները սկսվեցին առանց Կիևի, ուստի Վլադիմիր Զելենսկու երեք տարվա դիվանագիտությունն ավարտվել է լիակատար ձախողմամբ։

Նման կարծիք է հայտնել Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն, որը ներկայացնում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը։

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

«Համաշխարհային շքեղ գագաթնաժողովներն ու գեղեցիկ լուսանկարները շվեյցարական լեռների ֆոնին, որոնց հետևում Հարիսը և այլ համաշխարհային առաջնորդներ են, անցյալում են:

Երեք տարվա դիվանագիտությունը ցույց է տալիս կատարյալ ձախողում, մենք միայն տեղեկացված ենք Պուտինի հետ որոշ պայմանավորվածությունների մասին»,- նշել է նա։

Գերաշչենկոն հավելել է, որ «խախտվել է հիմնական, հիմնարար սկզբունքը՝ ոչինչ Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի»։

«Եվ Զելենսկու վերջին խելահեղ որոշումներից հետո մեր գործընկերներն էլ ավելի կհիասթափվեն, և դա հետևանքներ կունենա երկրին աջակցելու համար»,- հավելել է նա։

You may also like...