Եվրասիական հիմնադրամի պատվիրակությունը հետեվել է Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանը, Վասիլի Գլուխովը և Վիկտոր Պոպովը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ փետրվարի 11-ից 12-ն այցելել են Սյունիքի մարզ՝ հետևել Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի կառուցման աշխատանքներին։

479187657_1017212450440974_148835102804844007_n.jpg (223 KB)479099527_1017212463774306_409651252304748421_n.jpg (276 KB)

Ինչպես հայտել են Ճանապարհային դեպարտամենտից, Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար վարկ։ Ծրագիրը համաֆինանսավորվում է նաև ՀՀ կառավարության կողմից։

477684581_1017212403774312_8807889111104629179_n.jpg (172 KB)

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ Ճանապարհային դեպարտամենտի, շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկելով աշխատանքների ընթացքը։

479531308_1017212447107641_4692781795735000397_n.jpg (226 KB)480008896_1017212443774308_2135481738275225647_n.jpg (204 KB)

You may also like...