Պապիկյանն ու Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտոնակիցը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ։
«Քննարկվել է 2024 թվականի հունիսին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:

Պայմանավորվել ենք մոտ ապագայում համագործակցությանը հաղորդել գործնական ընթացք:
Անդրադարձել ենք նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պապիկյանը:
