Դավիթ Առուշանյանը ներկա է գտնվել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը փետրվարի 14-ին ներկա է գտնվել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի «Երաժշտությունը՝ սիրո լեզու» խորագրով համերգին։

Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ ընդունել է մենակատար Մերի Մկրտչյանի հիանալի կատարումը, իսկ դիրիժոր Երվանդ Վարոսյանի վարպետությունն ու նվագախմբի զգացմունքային և ներդաշնակ կատարումը համերգին հաղորդել են առանձնահատուկ հմայք»,- ասված է մարզպետի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

