Այսօր Փարիզում կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը՝ ռուս-ուկրաինական կարգավորման հարցով

Փետրվարի 17-ին Փարիզում կկայանա եվրոպացի առաջնորդների հանդիպումը, որի շրջանակում կքննարկվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը։

Եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարները մտադիր են երկուշաբթի Փարիզում քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական պատերազմին վերջ դնելու ծրագրերը։

Այս մասին գրում է Bild-ը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով կազմակերպված հանդիպման անցկացումը հաստատել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոն France Inter ռադիոյին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ փետրվարին Սաուդյան Արաբիայում սպասվում են ռուս-ամերիկյան բանակցություններ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղիներ գտնելու նպատակով:

You may also like...