Պետք է պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին. Ավինյան

«Շատ կարևոր է, որ փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումների ժամանակ ամբողջ ծավալով պատրաստ լինենք ձնամաքրման աշխատանքներին:

Այս մասին երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նաև հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին, որ ստանձնեն իրենց բաժին պատասխանատվությունն ու օգնեն ձնամաքրման աշխատանքներում:

«Ձյան մաքրման աշխատանքները միայն Երևանի քաղաքապետարանի պատասխանատվությունը չէ, այդտեղ պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաև տնտեսվարողները, համատիրությունները։

Բոլորը պետք է պատրաստ լինեն։ Բոլորս գիտենք՝ փետրվարի 20-ին տեղումներ են լինելու»,- նշել է քաղաքապետը:

You may also like...