Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի այցելել է Երուսաղեմում  Սուրբ Հարության տաճար։

Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։

Նրան դիմավորել են հոգևորականներ, այդ թվում՝ Դիվանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյանը:

Նշենք, որ Ռուբիոն Մյունխենում անվտանգության համաժողովին և G7-ի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց հետո այցելում է Մերձավոր Արևելքի երկրներ:

You may also like...