Երեվանի քաղաքապետարանն իր ֆինանսական միջոցներով Գյումրու Անի թաղամասում մեկ բակ կբարեկարգի

Առաջիկայում Երևանի քաղաքապետարանն իր ֆինանսական միջոցներով Գյումրու Անի թաղամասում մեկ բակ է բարեկարգելու այն նույն չափորոշիչներով, ինչպիսիք առկա են Երևանում:

Այս մասին հայտնել են համայնքապետարանից:

Բակը ունենալու է խաղահրապարակ, փոքր ֆուտբոլի դաշտ և կանաչ գոտի: Նախագիծը շուտով պատրաստ կլինի:

Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով քաղաքացիներից ստացված առաջարկները, դիտարկվել է նաև նախկին 1-ին համարի ավտոբուսի երթուղին վերագործարկելու հարցը:

You may also like...