Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի նախկին նախագահ Զուրաբիշվիլիի վրա ձվեր են նետել

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անհայտ անձինք ձվեր են նետել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վրա։

Զուրաբիշվիլին, որը պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2018-2024 թվականներին, ժամանել է Մյունխենից, որտեղ մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին։
Ժամանման սրահում ակտիվիստները վազել են նրան ընդառաջ, ձվեր նետել ու փախել դեպքի վայրից։

Ավելի վաղ՝ երկուշաբթի օրը, նույն օդանավակայանում հարձակման էր ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, որը Զուրաբիշվիլիի նման վերադարձել էր Մյունխենից։ Ակտիվիստները նաև հայհոյանքներ էին հնչեցրել նրա ուղղությամբ և ձվեր նետել նրա վրա:

Քաղաքական գործիչների մասնակցությամբ միջադեպերը քննարկման առարկա են դարձել սոցիալական ցանցերում և վրացական լրատվամիջոցներում։

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել այս միջադեպերի առնչությամբ։

You may also like...