Եվրոպական խորհրդի նախագահը ներկայացրել է Ուկրաինայի զինադադարի պայմանները

Պարզ զինադադարը խաղաղություն չի բերի Ուկրաինային։ Պահանջվում է համաձայնագիր, որը կարով է բավարարել Ուկրաինային ու Եվրոպային։

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ում։

«Խաղաղությունը չի կարող լինել պարզ զինադադար. մեզ անհրաժեշտ է համաձայնագիր, որը կապահովի համապարփակ, արդար և կայուն խաղաղություն Ուկրաինայում և անվտանգություն Եվրոպայում», — գրել է նա Բրյուսելում Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի հետ հանդիպումից հետո:

«Մենք պատրաստ ենք շարունակել կառուցողականորեն աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»,- հավելել է Կոստան։

You may also like...