Ուկրաինայի հարցով Փարիզի հանդիպումը անարդյունք էր․ Բայրու

Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն անարդյունք է համարում Ուկրաինայի հարցով ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների հանդիպումը, որը տեղի ունեցավ երեկ Փարիզում։

Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը, գրում է ՏԱՍՍ-ը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ «եվրոպացիների հանդիպումը չի փարատել նրանց մտավախությունները»։

Բայրուն «ապշեցուցիչ» է անվանել այն թուլությունը, որը «ցույց է տալիս Եվրոպան» սեփական պաշտպանության հարցերում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Փարիզում կազմակերպված ութ եվրոպական երկրների ղեկավարների, ինչպես նաև ԵՄ և ՆԱՏՕ-ի կառույցների ներկայացուցիչների բանակցություններն ավարտվել են առանց որևէ համատեղ հայտարարության։

Ինչպես նշել է հեռուստաալիքը, այդ փաստը կարող է կապված լինել Ուկրաինա ռազմական կոնտինգենտ ուղարկելու վերաբերյալ մասնակիցների տարաձայնությունների հետ։

You may also like...