Ֆինանսների նախարարն ընդունել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով պատվիրակությանը, որի կազմում էին Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսը, ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Ելենա Գոդեևան, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Նախարարը նշել է, որ Հայաստանը 2024թ. մայիսի 14-16-ը ՎԶԵԲ ամենամյա կարևորագույն միջոցառումը Երևանում հյուրընկալելուց հետո մեծ ոգևորությամբ է սպասում այս տարի Լոնդոնում կայանալիք տարեկան հանդիպմանը: ՎԶԵԲ-ը տասնամյակներ շարունակ Հայաստանի հուսալի գործընկերներից է, և ներկայումս համագործակցությունն ավելի ակտիվ է և ընդլայնված:
Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս պահպանել և էլ ավելի զարգացնել երկկողմ համագործակցության արդեն իսկ բարձր մակարդակը:

