Բացի ֆեյք-նյուզից, ուրիշ իրականություն կա, որ դեռ ստեղծված չի. վարչապետ
Բացի ֆեյք-նյուզից, ուրիշ իրականություն կա, որ դեռ ստեղծված չի, և մենք ուզում ենք այդ նոր իրականությունը ստեղծել:
Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ նոր իրականությունը առանց ֆինանսավորման հնարավոր չէ ստեղծել:
«Այսօր հանրապետությունում այնպիսի փոսեր կան, որոնց խնդիրը տասնյակ տարիներով չի լուծվում, և մենք գործիքների բազմազանությամբ այդ հարցն ենք դնում։
Հա, կառավարությունը չի տեսնում այդ փոսը, չի ընկալում փոսի կարևորությունը, համայնքը չի ընկալում փոսի կարևորությունը, բայց, բնակիչ, դու ինքդ ֆիքսիր փոսի կարևորությունը, քո փողն էլ տալիս ենք քեզ»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ ակտիվ կոմունիկացիա պետք է իրականացնել։
