Ազգային անվտանգության նոր ռազմավարության աշխատանքների մեկնարկը տրված է. Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել ստեղծել ազգային անվտանգության ռազմավարության վերանայման հանձնաժողով:

ԱԽ քարտուղարը, սակայն, չմանրամասնեց, թե որ ուղղություններով է փոփոխություն նախատեսվում:

«Մինչ այս պահը ունեցած հիմնական քննարկումները եղել են աշխատակարգի կանոնակարգի մասին։ Ազգային անվտանգության նոր ռազմավարության անհրաժեշտությունն առաջացել է այն փոփոխություններով, որոնք տեղի են ունեցել Հայաստանի անվտանգության միջավայրի շուրջ»,- ասաց Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշեց, որ ազգային անվտանգության նոր ռազմավարության աշխատանքների մեկնարկը կարելի է համարել տրված:

«Շուտով կսկսենք աշխատանքային հանդիպումները։ Ողջ գործընթացը լինելու է հրապարակային»,- ասաց Գրիգորյանը։

You may also like...