Վիեննայում հանդիպել են Հայաստանի եվ Թուրքիայի պատվիրակությունները. Սարգիս Խանդանյան

Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ  Սարգիս Խանդանյանը:

533.jpg (87 KB)

«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:

534.jpg (42 KB)

Երկկողմ կարևորվել է տարածաշրջանի ճանապարհների և այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- գրել է նա:

535.jpg (47 KB)

You may also like...