ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի գործերի հավատարմատարին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ փետրվարի 20-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։
«Քննարկել ենք համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Իր հերթին Ալի Աբդուլքարեմ Ութավին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկման համար»,- գրել է Մանասյանը:
