ՔՊ-ն սկսում է դրամահավաք-արշավ Գյումրիի եվ Փարաքարի ընտրությունների կազմակերպման նպատակով

Գյումրիի և Փարաքարի ավագանիների ընտրությունների քարոզարշավները և կազմակերպչական աշխատանքները ֆինանսավորելու նպատակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսում է դրամահավաք-արշավ։

ՔՊ-ն հաշվեհամար է տրամադրել, որ ցանկացողները փող փոխանցեն, նաև հիշեցրել են, որ նվիրատվության և անդամավճարների հանրագումարը մեկ ֆիզիկական անձի կողմից 1 տարվա ընթացքում չի կարող գերազանցել երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամը։

Իրավաբանական անձինք նվիրատվություն կատարել չեն կարող:

You may also like...