Ուկրաինան եվ Ադրբեջանը ամրապնդում են ռազմավարական կապերը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անվտանգության և դիվանագիտության հետ կապված ​​հարցեր է քննարկել Ուկրաինայի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միշչենկոյի հետ, գրել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Յուրի Գուսևը X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով գերատեսչությունների ներկայացուցիչների երեկվա հանդիպումը։

«Ուկրաինան և Ադրբեջանը ամրապնդում են ռազմավարական կապերը։ Անվտանգության, էներգետիկայի և դիվանագիտության հարցերի շուրջ բարձր մակարդակի հանդիպումներ և քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել։

Մենք երախտապարտ ենք Ադրբեջանին մարդասիրական օգնության և շարունակական աջակցության համար»,- գրել է դեսպանը։

Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր Ջեյհուն Բայրամովի և Ալեքսանդր Միշչենկոյի միջև բանակցությունների մասին։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերում երկու երկրների անսասան դիրքորոշման կարևորությունը»։ 

You may also like...