Ադրբեջանն ու Ռուսաստանը նախատեսում են աշխատանքային խումբ ստեղծել

Մոսկվայում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ռահման Մուստաֆաևը հանդիպել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ։

Ընդգծվել է, որ ռուսական կողմն անկեղծորեն գնահատում է Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները և բարձր է գնահատում էներգետիկ ոլորտում Բաքվի հետ երկկողմ համագործակցությունը։

Կողմերն աջակցել են էներգետիկ ոլորտում միջգերատեսչական երկխոսության և համագործակցության ակտիվացման գաղափարին՝ համապատասխան աշխատանքային խմբի ստեղծման միջոցով։

You may also like...