Զորամասի՝ հրդեհի հետեվանքով վնասված խոոհանոցը վերանորոգվել է. ՊՆ

Պաշտպանության նախարարության N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում փետրվարի 19-ին  բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ:

Այս մասին հայտնուն են ՀՀ ՊՆ-ից՝ նշելով, որ այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ  պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել:

You may also like...