Ջրային ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում ՄԱԶԾ ներկայացուցչին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել ՄԱԶԾ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շարունակականության ապահովումը։
Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ժամանակ մեր հայրենակիցներին ցուցաբերած աջակցության համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։
Նախարարի կողմից հատկապես կարևորվել է ավագանիների, ինչպես նաև համայնքային ծառայողների կարողությունների զարգացման նպատակով իրականացվող վերապատրաստման դասընթացները, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագիրը, ջրային ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը։

Նախարարը ընդգծել է՝ ջրային ոլորտը ՀՀ կառավարության առաջանահերթություններից է։
Կարևորվել է նաև ճանապարհային անվտանգության ոլորտում փոխգործակցության շարունակականությունը։
