Դեսպանը եվ ԲՏԱ փոխնախարարը ՀՀ-Անգոլա համագործակցության ձեվավորմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ավգուստո Դա Սիլվա Կունիայի գլխավորած պատվիրակությանը։

Ավգուստո Դա Սիլվա Կունիան իր հերթին նշել է, որ տեղեկացված են մեր երկրի ոլորտային ձեռքբերումներով, գիտեն, որ Հայաստանը լուրջ պոտենցիալ և հաջողություններ ունի, ուստի՝ հատկապես արհեստական բանականության (ԱԲ), կադրերի պատրաստման և կրթական ծրագրերի ուղղությամբ ցանկություն ունեն համագործակցելու։ Դեսպանը ներկայացրել է նաև տեխնոլոգիական ոլորտի առաջմղման ուղղությամբ Անգոլայի ձեռնարկած քայլերն ու աշխատանքները։

Քննարկվել է երկու երկրների միջև համագործակցության ձևավորմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ԱԲ ուղղությամբ մասնավոր ընկերությունների միջև կապերի հաստատման հնարավորություններ։
