Խաղաղության հասնելու այլ ճանապարհ չկա. ինչ խորհուրդ է տվել Անջեյ Դուդան Զելենսկուն
Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու այլ ճանապարհ չկա, բացի ԱՄՆ-ի աջակցությունից։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
Դուդան Զելենսկուն խորհուրդ է տվել խաղաղ և կառուցողական համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել Զելենսկու հետ և խորհուրդ տվել նրան խաղաղ և կառուցողական համագործակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ուկրաինայում արյունահեղությունը դադարեցնելու և կայուն խաղաղության հասնելու այլ ճանապարհ չկա, բացի ԱՄՆ-ի աջակցությունից»,- ընդգծել է Դուդան։
