Գյումրու կոմունալ ծառայությունն արտակարգ ռեժիմով շարունակում է իրականացնել ձնամաքրման աշխատանքներ

Փոքր ներուժով, բայց մեծ նվիրումով:

Գյումրու կոմունալ ծառայությունն արտակարգ ռեժիմով շարունակում է իրականացնել ձնամաքրման աշխատանքներ:

Ինչպես հայտնում են համայնքապետարանից, աշխատանքներն իրականացվում են ունեցած 4 միավոր տեխնիկայի օգնությամբ, սակայն պատշաճ և ամբողջական արդյունքի համար անհրաժեշտ է 30 նման մեքենա:

Փողոցների 50 տոկոսից ավելին գրունտային են, ինչի պատճառով ունեցած մեքենաներով դրանցում մաքրման աշխատանքներ կատարելու հնարավորություն չկա:

Վերջին 2-3 օրերի ընթացքում արդեն օգտագործվել է 3000 խորանարդ մետր աղ ու ավազ:

You may also like...