Շենքը՝ շենք, բայց այն ապրելու է ձեզնով ու այնպես, ինչպես դուք եք ապրեցնելու. վարչապետը՝ Փոքր Վեդիի դպրոցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:

590.jpg (711 KB)

Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։

597.jpg (666 KB)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հոյակերտ դպրոցի շինարարության ավարտի առիթով և նշել. «Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին: Հարկ վճարողների շնորհիվ, առաջին հերթին, նրանց ֆինանսավորման շնորհիվ է այս դպրոցը կառուցվել, ինչպես ճանապարհները, մանկապարտեզները, հանրային բազմաթիվ կառույցներ»:

591.jpg (638 KB)

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի կառուցման տարբեր փուլերում իրենց մասնակցությունն ունեցած բոլոր պատկան մարմիններին, շինարարական կազմակերպություններին, ընդգծել, որ շինարարական աշխատանքների որակի փոփոխությունն ակնհայտ է:

596.jpg (683 KB)589.jpg (749 KB)

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, սկսվում է հենց շենքից: «Մեզ համար շատ կարևոր է, որ դպրոցը լինի ամենատեսանելի, ամենակարևոր շենքը, որովհետև այստեղ, իրոք, շատ բան ենք մենք սովորում: Սա կրթական պրոցես է և՛ Կառավարության համար, և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների, և՛ համայնքի, և՛ բոլորիս համար»,- նշել է վարչապետը և հավելել, որ դպրոցը սովորեցնում է նաև համակեցություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակ լինել և այլն:

592.jpg (636 KB)

Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, որի շրջանակում էլ կառուցվել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես հույս ունեմ, որ այս շենքը, որ մենք այսօր ձեզ ենք հանձնում, կկենդանացնեք, որովհետև շենքը՝ շենք, բայց դպրոցն ապրելու է ձեզնով, դպրոցն ապրելու է այնպես, ինչպես դուք եք ապրեցնելու: Եվ ես համոզված եմ, որ Փոքր Վեդիում դպրոցը կապրի, կզարգանա և դրանից Փոքր Վեդիի և Հայաստանի Հանրապետության կյանքն ավելի տեսանելի կլինի և հեռանկարին ավելին միտված կլինի»:

594.jpg (646 KB)595.jpg (633 KB)601.jpg (824 KB)602.jpg (656 KB)603.jpg (471 KB)604.jpg (462 KB)605.jpg (441 KB)606.jpg (707 KB)607.jpg (534 KB)608.jpg (674 KB)609.jpg (569 KB)610.jpg (611 KB)611.jpg (651 KB)

You may also like...