Բաքվում այսօր նշանակված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «շինծու» դատավարությունը հետաձգվել է

Բաքվում այսօր նշանակված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության «շինծու դատավարությունը» հետաձգվել է փետրվարի 27-ին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
 Նշվում է, որ պատճառը եղանակային պայմաններն են:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին տեղի ունեցած նախորդ նիստում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից ու պաշտոնյաներից ոչ ոք իրեն մեղավոր չէր ճանաչել իրենց առաջադրված շինծու մեղադրանքներում։
Ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ հայտնել էին, որ այսօրվա նիստը մեկնարկելու է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ցուցմունքով։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ նիստը  նշանակված է փետրվարի 25-ին։
Ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի՝ Ռուբեն Վարդանյանը ավելի վաղ հացադուլ էր հայտարարել։

You may also like...